Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Լեւոն Մարտիրոսյան եւ Հայկակ Արշամյան

Հունիս 17,2014 17:00

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ Ազգային Ժողովի պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանի հետ: Թեման՝ Հայ-ռուսական հարաբերությունները Կիսելյովի այցից հետո: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ստեփան says:

    Չեմ ուզում անդրադառնալ այն անհեթեթություններին որ ասեց հհկ-ական պատգամավորը` սկսած Վալինկինի ասածների մեկնաբանությունից վերջացրած Կիսիլյովի ԱԺ-ում արտահայտած շանտաժի մասին: Ինձ համար հայտնություն էր, որ Արևելյան Հայաստանի հողերը բոլշևիկները չեն տվել թուրքերին, և եթե նրանք մի քանի ամիս առաջ կործանեին Հայաստանի Հանրապետությունը, ապա մենք չէինք կորցնի Կարսն ու Արդահանը, չէինք կորցնի մեր Մասիս սարը: Ժամանակի սղության պատճառով երևի չասեց նաև Նախիջևանի և Արցախի մասին, որոնք նույնպես մենք չէինք կորցնի, եթե բոլշևիկները շուտ գալացած լինեին: Կարծես թե Միկոյան դավաճանի արձանի պատմությունը այսպիսի թեզերով ավելի իմաստալից է դառնում: ՀՀԿ-ն դառնում է նեոբոլշևիկյան կուսակցություն, որի առաջնորդները քարոզում են Մեծ Ռուսիայի հովանի ներքո ապահով և կուշտ կյանք, իսկ մեզ ուզում են ներշնչել մեր անզորության և սեփական բարեկեցիկ և ապահով երկիր կառուցելու անկարողության մեջ:
    Վերջում էլ այս տխմարը իր մյուս տխմար համակուսակիցների օրինակով արդարացնում է ՌԴ-ի միգրացիոն շանտաժային քաղաքականությունը: Անկարող լինելով սեփական երկրի տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, ներդրումային բարենպաստ միջավայր ապահովելու մեջ, սրանք ամեն կերպ կառչել են արտերկրից, հատկապես Ռուսաստանից, եկող տրանսֆերներից:
    Ահա թե ինչպիսի խղճուկ են մեր այսօրվա իշխանությունները, և երևի թե առավել խղճուկ ենք մենք, որ չենք կարողանում ազատվել նման ստահակներից…

Պատասխանել