Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը համաձայն է Սերժ Սարգսյանի հետ

Հունիս 18,2014 14:20

«ՀՀ-ն մինչև հուլիսի մեկը կստորագրի Մաքսային միությանն անդամակցության մասին փաստաթուղթ, եթե Ադրբեջանի հետ կապված որևէ խնդիրներ չծագեն: Բայց Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական միությանը գրեթե անհավանական է»,-այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նա նաև հավելեց, թե այս համատեքստում շատ բան կախված է նաև Ալիև-Լավրով հանդիպումից: Ըստ պարոն Կարապետյանի՝ մինչև սեպտեմբեր այդ հարցերը լուծված կլինեն, ինչը մեզ կտա անվտանգության երաշխիք:

Անդրադառնալով Ռուսաստանի վարած քաղաքականությանը և արևմտամետների դիտարկումներին՝ պարոն Կարապետյանն ասաց. «Բախումը, որ տեղի ունեցավ, ու արևմտամետները մեզ համոզում էին, թե գլխապատառ ՀՀ-ն թող գնա այստեղ, այնտեղ, չէին մտածում ՌԴ-ի դիմադրության մասին: Իսկ ով լավ գիտի Ռուսաստանի պատմությունը, գիտի, որ ռուսները ամեն ինչ լուծում են պատերազմով: Իրենց ողջ պատմությունն է դա ցույց տալիս: Հենց ռազմական խնդիրները սկսվեցին, արևմտյան քաղաքականությունն ամբողջությամբ փլվեց, պարզվեց ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դիմադրության գնալ մինչև վերջ, Ղրիմն առանց մի կրակոցի միացավ Ռուսաստանին: Այսինքն՝ ռուսական ռազմաքաղաքական դիմակայության դեմ որևէ ալտերնատիվ այս պահին դեռ չկա»:

Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հնչած մտահոգության մասին, պարոն Կարապետյանն ասաց. «Ռուսաստանը ՀՀ-ի, Արցախի հաշվին որևէ գործողություն Ադրբեջանի հետ չի անում: Նա լավ հասկանում է հետևանքները, հետո հատկապես ԼՂՀ հարցում այդքան լծակներ էլ չկան»:

Պարոն Կարապետյանը նաև որոշ տվյալներ ներկայացրեց Ադրբեջանի ռազմական ծախսերի մասին ու մանրամասնեց. «Նրա ամենամեծ ռազմական գործընկերները Իսրայելը, Ուկրաինան և Հարավաֆրիկյան Հանրապետությունն են: Հիմա արդեն՝ նաև Ռուսաստանը: Նաև չար լեզուներն ասում են, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը երկու անգամ ավելին են, քան բյուջեում ներկայացված է»:

Կիսելյովի հայտարարություններին պարոն Կարապետյանը լուրջ չի վերաբերվում, նրան ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ով և ինչու է նրան ՀՀ հրավիրել. «Շատերը Կիսելյովի ասածն օգտագործում են Ռուսաստանին հարվածելու համար»:
Արամ Կարապետյանը «Կատեգորիկ դեմ է» ԼՂ ճանաչման խնդիրը դնելուն: Նա մանրամասնեց. «Դա համարյա թե մեր անքակտելի մասն է: Ադրբեջանը թող մտածի մաքսային սահման դրվելու է, չի դրվելու: Եթե Ադրբեջանը համաձայնի մտնել Եվրասիական տնտեսական միություն և հաջորդ օրը, Ադրբեջանը պիտի բլոկադայի ենթարկի, և մենք պիտի ունենանք ընդհանուր սահման և կսկսվի այն գործընթացը, որ տարիներ շարունակ ուզել ենք, բայց չենք ունեցել: Հենց հաջորդ օրվանից Ադրբեջանը պիտի բացի բոլոր ճանապարհները դեպի Եվրասիական տնտեսական միություն»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե մի´ պաշտպանեք Արցախը ինձնից. սա ոչ միայն վիրավորական է, այլ նաև անհեթեթ է, պարոն Կարապետյանն ասաց, որ այդ հարցում համաձայն է նրա հետ ու շարունակեց. «Եթե բոլոր համանախագահներն ասեն, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի անքակտելի մասն է, ոչինչ չի փոխվելու, հարցը լուծվում է կամ պատերազմով, կամ բոլոր կողմերին բավարարելով»:
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ ոչ իշխանական քառյակը 12 կետերում այդպես էլ արտաքին քաղաքական վեկտորի հետ կապված հստակ մոտեցում չցուցաբերեց, պարոն Կարապետյանն ասաց. «Քառյակի գործունեությունը հենց սկզբից էլ նպատակաուղղված է եղել Տիգրան Սարգսյանին փոխելու: Իրենք հասան իրենց նպատակին: Հիմա քառյակի համար ծանր իրավիճակ է ստեղծվել: Բայց ես հասկանում եմ, որ քառյակից եռյակը հոգու խորքում կատեգորիկ դեմ է, որ ՀՀ-ն գնա Եվրասիական տնտեսական միություն»: Այնուհետև Արամ Կարապետյանը կանխատեսեց, որ քաղաքականացված թեմաներն արդեն ի հայտ կգան սեպտեմբերից:

Սահմանադրական բարեփոխումները Արամ Կարապետյանը «անիմաստ» պրոցես համարեց, Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն էլ կապեց նրա՝ ՀՀ նախագահ դառնալու հավակնության հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30