Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի հսկան այցելել է արքայական ամրոց

Հուլիս 01,2014 16:42

Օրեր առաջ, 2014թ. հունիսի 28-ին հայկական և միջազգային շախմատի հսկա Լևոն Արոնյանն այցելել է Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան` նպատակ ունենալով բացահայտել մայրաքաղաք Երևանի ծննդավայր Էրեբունին: Աշխարհահռչակ գրոսմայստերին արքայական ամրոցը ներկայացրել է արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը. նրանք բավականին երկար շրջել են միջնաբերդում և Լ. Արոնյանին հետաքրքրել են գրեթե բոլոր պահպանված կառույցները և վերջին տարիներին պեղված մակերեսները:

Լ. Արոնյանը ծանոթացել է նաև թանգարանի մշտական ցուցադրությանը և իր տպավորություններն է թողել պատվավոր հյուրերի Գրառումների գրքում: Ընդունելով նույն կեցվածքը, որով նրան սովորաբար տեսնում ենք շախմատի տախտակի առջև, նա գրել է հետևյալը. «Ճանաչելով մեր անցյալը, մեր հայրենիքը` Հայաստանը սիրող յուրաքանչյուր ոք հպարտություն է զգում և վերցնում է իր նախնիների ուժը: Շնորհակալություն, որ ինձ ներկայացրեցիք և մեկնաբանեցիք շատ բաներ Ուրարտուի և Էրեբունիի մասին: Այն ամենը, ինչ դուք փոխանցում եք, անգնահատելի »:

«Էրեբունի» արգելոց-թանգարանի աշխատակազմը Լ. Արոնյանին ընդունել և ճանապարհել է առանձնակի ջերմությամբ: Լ. Արոնյանը սիրով և իր հմայիչ ժպիտով նաև լուսանկարվել է արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ:

Լևոն Արոնյանն Էրեբունի էր այցելել իր պրոդյուսեր Հրանտ Հակոբյանի և մի քանի ընկերների հետ:

«Էրեբունի» արգելոց-թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031