Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարն ամերիկահայ բարերարին հանձնեց «Անանիա Շիրակացի» մեդալը

Հուլիս 03,2014 17:07

Հուլիսի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ամերիկահայ բարերարներ Հակոբ և Վերոնիկա Կոյումջյաններին:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ավանդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին օժանդակելու համար ու Հակոբ Կոյումջյանին հանձնեց ՀՀ Նախագահի որոշմամբ նրան շնորհված «Անանիա Շիրակացի» մեդալը:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց` ՀՀ արտգործնախարարությանը, Նյու Յորքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար:

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031