Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահն ևս կժամանի Գյումրի

Հուլիս 04,2014 18:21

Քիչ հետո Գյումրու Վարդանանց հրապարակում  հանդիսավոր տոնակատարությամբ կնշվի գյումրեցի  մեծ բանաստեղծ  Հովհաննես Շիրազի 100-ամյակը: Ի դեպ, նշենք, որ այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, և փոքր – ինչ տարօրինակ է, որ  տոնական երեկոն նվիրված չէ նաև գյումրեցի  հանճարեղ դերասանին:

Aravot.am-ի տեղեկություններով, տոնակատարությանը  կմասնակցեն ոչ միայն հանրապետության  հայտի երգիչները`Լեյլա Սարիբեկյանը, Սոֆի Մխեյանը, Ռազմիկ Ամյանը և այլք, այլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Մինչ այդ Գյումրու պաշտոնյաները  խոսում էին այն մասին, որ նորանշանակ վարչապետը ևս մասնակցելու է Հովհաննես Շիրազի մեծարման երեկոյին, որին, սակայն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Գյումրի  ժամանելը հարմար չի եղել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031