Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Արի տուն» 2014թ ծրագրի երրորդ փուլը

Հուլիս 07,2014 13:08

Հուլիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ. ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել Հայրենիք, բարով եք եկել տուն: Մեր ծրագրիառաքելությունն է օգնել ձեզ՝ ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու ազգային մշակույթին, ավանդույթներին ու սովորույթներին: Մեր նպատակը կորչող արմատների, հեռացող արժեքների վերականգնումն ու պահպանումն է: Այս ծրագիրը վերադարձնում է հիշողությունը ազգային նիստուկացի, սովորությունների մասին: Այն ուղղված է հայկական դիմագիծը, մեր միասնականությունը պահելուն: Ես համոզված եմ, որ այս օրերին ձեր մեջ արթնանալու է հայկականության գենը: Եվ կուզեի, որ Հայաստանի մասին խոսելիս ասեք՝ իմ երկիրը, իմ տունը: Բարով եք եկել ձեր տուն»:

Ելույթ ունեցավ «Արի տուն» 2014թ ծրագրի երրորդ փուլի ամենաակտիվ համայնքի՝ Քանաքեռ-Զեյթունի պատասխանատու Ավետիս Շահումյանը: Նա շնորհակալություն հայտնեց սփյուռքի նախարարությանը, ինչպես նաև բոլոր գերատեսչություններին ու կառույցներին, ովքեր իրենց ավանդն են ներդնում ծրագրի իրականացման գործում:
Հյուրընկալ ընտանիքների անունից ելույթ ունեցավ մալաթիա-Սեբաստիա համայնքի ներկայացուցիչ Մաղաքյան Լեռ-Լևոնը, ով արդեն մի քանի անգամ հյուրընկալել է ծրագրի մասնակիցներին:

«Արի տուն» 2014թ ծրագրի երրորդ փուլին մասնակցելու համար Հայրենիք են ժամանել 170 պատանի և երիտասարդ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Լեհաստանից, Բելգիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից, Ուկրաինայից, Վրաստանից: Այս փուլի մասնակիցներին ուղեկցելու են նաև սիրիահայ ուսանողներ Շաղիկ Շադոյանը և Արես Ռեյիսյանը:

Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031