Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանը ողջունում է ԱՄՆ-ում գործող «Փոլիսի ֆորում Արմենիա» կազմակերպության ջանքերը

Հուլիս 07,2014 13:39

«Փոլիսի ֆորում Արմենիա»-ի այս գործունեության բացառիկ արդյունքներից էր օրերս ԱՄՆ-ի հզոր եւ ազդեցիկ կենտրոններից մեկի՝ Ատլանտյան խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստանը և Արեւմուտքը. Նոր տեսլական Կովկասի համար» թեմայով սեմինարը:

Սեմինարին մասնակցում էին ինչպես կազմակերպիչ կողմերի, այնպես էլ ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Պենտագոնի եւ այլ մարմինների ներկայացուցիչներ,
ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մշակմանը մասնակցող հայտնի վերլուծական կենտրոնների՝ Բրուքինգս ինստիտուտի, Հուդզոն Ինստիտուտի, ՌԵՆԴ կորպորացիայի, Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի, Արտաքին քաղաքականության Ամերիկյան խորհրդի, Ֆլետչերի դպրոցի, Ջոն Հոփկինսի ինստիտուտի, ինչպես նաեւ Հայաստանից հրավիրված փորձագետներ:

«Փոլիսի ֆորում Արմենիա» կազմակերպության գործունեությունն ավելի արժեքավոր է դառնում Հայաստանի պետական կառավարման համակարգի կամազրկության, օտարներից կախյալության և անգործության պայմաններում:

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031