Լրահոս
Օրվա լրահոսը

Կորեայում մեկնարկեց Կովկասյան մշակութային փառատոնը

Հուլիս 07,2014 16:34

Հուլիսի 4-ին Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում տեղի է ունեցել «Կովկասյան մշակութային փառատոնի» բացման հանդիսավոր արարողությունը՝ Կորեայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և հարյուրավոր կորեացիների մասնակցությամբ:

Կորեայում առաջին անգամ անցկացվող կովկասյան փառատոնին մասնակցում են Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանը: Փառատոնի նախաձեռնությունը Կորեայի արտգործնախարարության է՝ Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի դեսպանության հետ համագործակցությամբ և Հայաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ:

Մեկ շաբաթ տևող փառատոնին Կորեայի Սեուլ և Բուսան քաղաքներում հայկական արվեստը, երաժշտությունը, ժողովրդական երգն ու պարը ներկայացնում են Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը և նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանը: Համերգներն անցկացվում են ոչ միայն քաղաքների սրահներում, այլև բացօթյա՝ փողոցներում, և ուղեկցվում Հայաստանի վերաբերյալ տարբեր ցուցահանդեսներով:

Փառատոնի մեկնարկից առաջ՝ հուլիսի 4-ին Կորեայի արտգործնախարարությունում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին: Համաձայնագիրը ստորագրել են Կորեայի ԱԳ փոխնախարար Չո Թե-յուլը և Ճապոնիայում ու Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031