Լրահոս
Օրվա լրահոսը

Բիձինա Իվիանիշվիլին թոք շոու կվարի. Грузия Онлайн

Հուլիս 07,2014 21:25

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին որոշել է թոք շոու վարել «GDS» hեռուստաընկերությունում, որն իրեն է պատկանում, գրում է «Գրուզիա Օնլայն» լրատվականը:

Այդ մասին հայտնել է լրագրող Նանուկա Ժորժոլիանին՝ վկայակոչելով հեռուստակայանի աշխատակիցներին: Ավելի ուշ հեռուստատեսությունը լուրը հաստատող հաղորդագրություն է տարածել:

«GDS»-ից հայտնել են, որ Իվանիշվիլին հասարակական-կրթական թոք շուի հեղինակն է և լինելու է այն վարողներից մեկը: Եթե նախագիծը հաստատվի, ապա հաղորդումը հոկտեմբերից կհեռարձակվի:

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2012-2013թթ.:

2013թ. թեև նրա թիմը հաղթեց Վրաստանի նախագահի ընտրություններում, սակայն ինքը հրաժարական տվեց:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031