Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարացի պատգամավորների հանդիպումները խորհրդարանում

Հուլիս 14,2014 17:42

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Շիրակ Թորոսյանը հանդիպեցին Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովի եւ խմբի անդամ Դիմիտար Լազարովի հետ:

Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին` Արտակ Զաքարյանը նշեց, որ կարեւորում է նրանց այցելությունը ՀՀ: Նշվեց, որ հայ եւ բուլղար ժողովուրդներն ունեն պատմական ընդհանրություններ:

Զրուցակիցները կարեւորեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:
Անդրադարձ կատարելով առեւտրատնտեսական կապերի զարգացմանը՝ նշվեց, որ առկա ներուժը ներկայումս բավարար մակարդակով չի իրացվում, ուստի կողմերը պատրաստակամություն հայտնեցին իրենց իրավասությունների շրջանակում ջանքեր գործադրել մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը նպաստելու համար:

Արտակ Զաքարյանը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները եւ ՀՀ արտաքին քաղաքական խնդիրները: Խոսվեց ԼՂ խնդրի կարգավորման ներկա իրավիճակի մասին:

Հանդիպման ընթացքում հայ-բուլղարական միջխորհրդարանական հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների մասին խոսեցին նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Շիրակ Թորոսյանը:

Անդրադարձ կատարվեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031