Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնեցկում «Մալազիական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը կործանվել է «երկիր-երկինք» տիպի հրթիռի հարվածից. «Ազատություն»

Հուլիս 17,2014 20:26

Քիչ առաջ ռուս-ուկրաինական սահմանին վթարի է ենթարկվել «Մալազիական ավիաուղիներին» պատկանող մարդատար ինքնաթիռը։

Վթարը Տեղի է ունեցել Դոնեցկի շրջանում, որտեղ այս պահին թեժ մարտեր են ընթանում: Ամստերդամից Կուալա Լումպուր ուղևորվող ինքնաթիռում եղել է 280 մարդ, ևս 15-ը սպասարկող անձնակազմի անդամ են եղել։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ ինքնաթիռը կործանվել է «երկիր-երկինք» տիպի հրթիռի հարվածից։

Անտոն Գերասչենկոն ասել է, որ բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ -իկայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031