Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանի ձերբակալության վարկածները. «Հայկական ժամանակ»

Հուլիս 18,2014 10:51

Ադրբեջանական վարկած – Սա, իհարկե, մի տարբերակ է, որն ունի իր հիմնավորումները։ Լեւոն Հայրապետյանը այն անձանցից էր, ով հսկայական միջոցներ է ներդնում Արցախի ինքնությունն ու ինքնուրույնությունը շեշտելու համար։ Նա, օրինակ, իր ծննդավայրում՝ Գանձասարի մերձակայքում գտնվող, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, զվարճանքի ժամանակակից կենտրոն էր կառուցել, որն, ըստ էության, ոչ թե կոմերցիոն, այլ հանրային նշանակություն ունի, եւ նման կառույցներ նույնիսկ Երեւանում շատ դժվար է գտնել։

Իսկ նույն Վանք գյուղում կառուցված «ադրբեջանական պատը» խորհրդանշում է, որ Ադրբեջանը Ղարաբաղի համար հեռավոր անցյալ է։ Դա մի պատ է, որի վրա ի ցույց են դրված խորհրդային-ադրբեջանական հազարավոր ավտոպետհամաոանիշեր, որ մի ժամանակ կրել են Ղարաբաղի ավտոմեքենաները։ Կարող է մանր բան թվալ, բայց նրանք, ովքեր տեսել են պատը, կվկայեն՝ տեսարանը տպավորիչ է։

Հայրապետյանը ԼՂ տնտեսության մեջ ամենանշանակալի ներդրումներ արած մարդկանցից է, օգնել է Ղարաբաղի բանակի եւ պետության կայացմանը, ի շահ Արցախի՝ լոբբինգ է արել արտերկրում եւ ռուս-ադրբեջանական վերջին մերձեցման ֆոնին կարող էր դառնալ ադրբեջանական հակազդեցության թիրախ։

Քրեական վարկած – Եվ, իհարկե, չի կարելի բացառել ձերբակալության զուտ քրեական մոտիվը։ Ըստ ռուսական կայքերի, Հայրապետյանը ձերբակալվել է ռուսական բանտում ցմահ ազատազրկում կրող, ՌԴ Դաշնային խորհրդի նախկին պատգամավոր Իգոր Իզմեստեւի ցուցմունքի հիման վրա։ Վերջինս դատապարտվել է այսպես կոչված «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման ղեկավար լինելու մեղադրանքով։ Այդ խմբավորումն իրականացրել է ավելի քան մեկ տասնյակ սպանություն, փողերի լվացում, ահաբեկչություն եւ այլն։ Ի՞նչ կապ կարող է ունենալ Հայրապետյանը այս ամենի հետ՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում, պետք է հույս ունենալ, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, որը ժամանակի ընթացքում կհարթվի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031