Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում ինքնաթիռի կործանման մեջ Սահակաշվիլին մեղադրել է Եվրոպային. Грузия Онлайн

Հուլիս 18,2014 15:47

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անդրադարձել է երեկ Ուկրաինայում կործանված «Բոինգ-777» օդանավի դեպքին և քննադատել Եվրոպային, որ Ռուսաստանի դեմ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Երեկ Եվրամիությունը կրկին չկարողացավ պայմանավորվել լուրջ, այսինքն՝ ճյուղային պատժամիջոցների հարցում: Երեկ ողջ-ողջ մարդկանցով ինքնաթիռն ընկավ երկնքից: Սակայն այս ողբերգությունը երկնքից չի ընկել, այն երկար ժամանակ էր պատրաստվում: Եվրոպայի աչքի առաջ զրահապատ ռազմական մեքենաները և հակաօդային պաշտպանության զենքերը հատում են ինքնիշխան Ուկրաինայի սահմանը, որն ամենամեծն է եվրոպական տերություններում, իսկ Եվրոպան առանց ամոթի նախընտրում է այլ ուղղությամբ նայել», – ասել է Սահակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում՝ հիշեցնելով, որ երբ Ռուսաստանը ռմբակոծում էր Գորին, ինչի հետևանքով հոլանդացի լրագրող մահացավ, նրա գործընկերը, դատապարտելով Ռուսաստանին, լրագրողի մահվան մեջ մեղադրում էր Վրաստանին՝ ասելով, որ Վրաստանն իր դիմադրությամբ Ռուսաստանին դրդել է ռմբակոծության, – «Իհարկե գլխավոր մեղավորը նստած է Կրեմլում, բայց առանց Բեռլինի, Բրյուսելի, Հռոմի և իր այլ մեղսակիցների այդ կրեմլյան սատակը դժվար թե դուրս գար ամենօրյա արյունալի որսի»:

Ինքնաթիռի վթարից զոհվել է 298 հոգի: Դեռևս հաստատված չէ, թե արդյոք ինքնաթիռը հրթիռի հարվածից է կործանվել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031