Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Աշունը սպասվում է շատ թեժ քննություն». «Հայկական ժամանակ»

Օգոստոս 01,2014 11:09

Հատված «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցից:

– Պարոն Հովհաննիսյան, ոչ իշխանական քառյակի շատ ներկայացուցիչներ խոստացել են, որ աշունը թեժ է լինելու: Ի՞նչ նկատի ունի այդ դեպքում քառյակը, կոնկրետ ի՞նչ է լինելու։

– Ես սովորություն չունեմ խոստումներ տալու, բայց կարծում եմ, որ այս տարին հրամայաբար պետք է թեժ լինի, ու երկրում պիտի փոփոխություններ լինեն։ Ես «Ժառանգության» անունից որեւէ բան չեմ խոստանում, ուղղակի աշունը սպասվում է շատ թեժ քննություն, ու կճշգրտվեն այս խորհրդարանական համագործակցության սահմանները, օրակարգը։

Բայց թող քննադատները շատ չուրախանան, որովհետեւ այս մարտակոչը ես ուղղում եմ նաեւ իրենց։ Բացի այդ, ես չեմ կարծում, որ այդ «թեժ աշունը» միայն խորհրդարանական ուժերի խնդիրն է, քաղաքացիական նախաձեռնությունների ու արտախորհրդարանական ուժերի զորակցությունն էլ է անհրաժեշտ, ու աշունը կդառնա խաչմերուկ՝ կերեւա, թե ով ինչպես է իրեն դրսեւորում։ Չարժե միայն հարցախույզը կենտրոնացնել չորս ուժերի վրա, կա՛մ պետք է միացյալ հրապարակ ստեղծվի, կա՛մ ոչ մի բան։ Ես ուզում եմ, որ վաղը թեժ լինի ու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պահով հրապարակները լցվեն, բայց իմ ուզելը հերիք չէ։

– Այսինքն, այդ «թեժ աշնան» արդյունքում ի՞նչ է լինելու՝ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություննե՞ր, թե՞ պարզապես հանրահավաքներ։

– Եթե որեւէ մեկը ինձ հրավիրի հրապարակ ու ասի, որ միասնական ուժերով պահանջելու ենք այս իշխանության հրաժարականը, ես որպես քաղաքացի կգնամ։ Բայց արդյունքը լինելու է համազգային շարժմամբ, ու մենք ունենք
այդ հնարավորությունը, ես հավատում եմ պայքարին ու վստահ եմ, որ որեւէ ուժ առանձին վերցրած ոչինչ չի կարող փոխել, պետք է լինի վերհայկական բանաձեւ ու միասնական օրակարգով ստեղծենք օրինական Հայաստան։ Քաղաքացին էլ պիտի հասկանա, որ մի անգամ հրապարակ գալով հարցեր չի լուծի, պիտի պատրաստ լինել տեւական պայքարի ու հաղթանակը կստացվի։ Ոսկե բաներ ակնկալելը շատ հեշտ է, բողոքելը հեշտ է, բայց պայքարը մեզ մոտ դժվար է։ Ես պատրաստ եմ ամառային առաջիկա շաբաթները տրամադրել աշնանային այդ աշխատանքին, որը բերելու է իրավական պետություն։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031