Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Ես ընդամենն ասել եմ, որ մենք ունենք լուրջ տղաներ, լուրջ զորք». «Ժողովուրդ»

Օգոստոս 08,2014 11:59

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ, կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ուժեղներից մեկն է ու հավելել, որ ՀՀ ԱԻՆ-ը կարող է օգնել ՊՆ-ին՝ շփման գծում տիրող իրավիճակը մեղմացնելու հարցում։

Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին։

– Պարոն Երիցյան, Դուք ՀՀ պաշտպանության նախարարությանը առաջարկել եք ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության զորքերն ուղարկել շփման գիծ։ Ըստ Ձեզ, իրավիճակն այն աստիճան լարվա՞ծ է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԱԻՆ զորքերը եւս միանան հայոց բանակին։

– Անկեղծ ասած, առաջարկն իմ սրտից էր բխում ու չկա այդտեղ ինչ-որ սենսացիոն բան, ընդամենը ես ցանկացել եմ հայտնել այն, ինչի մասին մտածում եմ։ Ես այս օրերին հետեւել եմ, թե սահմանում ինչ է տեղի ունենում, մեր հայ զինվորները սահմանը պաշտպանելով, իրենց կյանքի գնով փորձում են պետությանն աջակցել, իսկ ես էլ այս կերպ եմ ցանկանում նրանց կողքին լինել։ Ու եթե մենք անգամ մեկ զինվորի կորուստ ենք ունենում, դա արդեն շատ ցավալի է մեր երկրի համար։ Ես ընդամենն ասել եմ, որ մենք ունենք լուրջ տղաներ, լուրջ զորք ու նշել եմ, որ մեր քաղաքացիական պաշտպանության զորքերը, մեր փրկարարները գնան այնտեղ, մենք էլ ծառայություն իրականացնենք։ Եթե ուսադիր կրում ենք, մենք էլ պետք է իմանանք, թե ինչի համար ենք այդ ուսադիրները կրում։ Եթե մենք այսօր չկանգնեցինք մեր զինվորի կողքին, էլ ե՞րբ ենք կանգնելու։

Ու ուզում եմ նշել, որ այնպես չէ, որ ինձ մոտ մտավախություն կա, թե ադրբեջանցիներն ուժեղ են, իսկ մենք՝ թույլ։ Ես մեր զինվորների վրա առավել քան վստահ եմ, մեր հայոց բանակը շատ պինդ է։ Բայց ասում են՝ մի ձեռքը լավ է, երկուսն՝ ավելի լավ։ Մենք էլ ցանկանում ենք այդ պինդ, ուժեղ տղաների կողքին կանգնել, իրենց հետ լինել, ու կարծում եմ՝ այդտեղ որեւէ արտառոց բան չկա։ Պետք է հայոց բանակի զինվորն էլ տեսնի, որ ինքը մենակ չէ, որ մենք էլ ենք իրենց կողքին։ Մենք պատրաստ ենք Պաշտպանության նախարարության հետ ծառայել այնտեղ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031