Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ գերին պետք է Իլհամից ներողություն հայցեր խեղկատակ գեներալի խեղկատակ տեսաֆիլմում». Գուրգեն Եղիազարյան

Օգոստոս 08,2014 16:00

«Այդ ադրբեջանցի գեներալ կոչվածը պետք է հայ գերու խոշտանգումների համար պատասխան տա: Մեր կողմը դա պետք է պահանջի միջազգային ատյաններից: Ադրբեջանցիները մեզ լրջագույն փաստաթուղթ են տվել՝ մեկ անգամ եւս այդ ստորների կերպարը բացահայտելու համար: Որովհետեւ եթե այնտեղ մի շարքային ենթասպա կարող է չգիտակցի, գեներալ կոչվածը պետք է իմանա, որ խոշտանգված մարդու հարցաքննության չեն ենթարկում, այն էլ՝ այդ կարգի՝ կիսատ-պռատ, անհասկանալի»,- Aravot.am-ի հետ զրույցում գերի ընկած Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի խոշտանգումների հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքերով՝ «Կարեն Պետրոսյանը սովորական գյուղացի տղա էր, միգուցե գնացել էր իր անասունի հետեւից եւ ընկել այդ տականքների ձեռքը: Դա շատ պարզ է, ակնհայտ երեւում է իրենց կադրերից: Նրանց տված հարցերից էլ է դա պարզ: Ուղղորդված ցանկանում էին մի բան ստանալ: Ցույց են տալիս մի զինվորական համազգեստով մարդու, որը մեջքով է կանգնած: Ասում են՝ սա քո հրամանատա՞րն է, ասում է՝ հա, հայ է: Ինչ նկար, որ ցույց են տալիս, այդ բոլոր նկարները մեջքից էր արված: Դեմքով մարդ չկա: Երկրորդը՝ մարդուն իջեցրել են՝ թեւերը ջարդելով, կողքերը ջարդելով, ամեն ձեռք տալուց կծկվում է: Դա կատարվում է գեներալի ներկայությամբ: Այդ ստորներն այդպես էլ չհասկացան, այդպես էլ մարդ չդառան: Նույնիսկ ռազմագերիները պատերազմի ժամանակ իրենց իրավունքներն ունեն: Չնայած Կարենը ռազմագերի չէ, նրանք են այդպես ներկայացնում:

Եվ մեր գերու հետ ոչ մի տմարդի այդպես չի վարվի, ինչպես թուրքն է վարվում: Ողջ աշխարհի աչքի առջեւ այդ տղային ծնկի են բերում, որպեսզի խորագիր ստանան՝ հայը ծնկի եկած ադրբեջանցի գեներալի առջեւ: Նրանք իրենց ձեռ են առել: Չեն հասկանում, որ դիվերսիոն խմբի անդամը երբեք իր տան հեռախոսը հետը չի տանի ու հեռախոսի մեջ էլ նկարահանումներ չի ունենա: Դրանք պետք է հասկանան, որ դիվերսիոն խմբի աշխատանքը կանոնակարգված է լինում: Այդ կանոնակարգը գրվում է սխալների վրա, որոնք կատարվել են նախկինում:

Մարդիկ կանոնակարգել են այդ գործողությունները: Դիվերսիոն գործողությունների կանոնակարգը գրված է արյամբ: Սրանք իրենց մակարդակով հայ գյուղացուն դիվերսանտ են ներկայացնում: Մեկ խոսում են, որ նա սակրավոր է, մեկ խոսում են, որ նա եկել է պայթեցնելու, իբր հատուկ զենքեր են հայտնաբերել, էն 4-ը իբր փախել են, էդ դեպքում զենքերն ինչու են թողել: Եթե զենքերը վերցրել են, ապա իրենց ինչու չեն վերցրել»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, դա մի հեքիաթ է, որը ծնվեց ի պատասխան այն դիվերսիոն խմբի, որը բռնեց հայկական կողմը. «Բայց սրանք մեզ տվել են փաստաթուղթ, որպեսզի միջազգային հանրությունը պատժի դրանց: ՀՀ քաղաքացու իրավունքները խախտվել են եւ այս անգամ պետք է լրջագույնս հետամուտ լինել եւ այդ գեներալին պատժել՝ գերուն խոշտանգման ենթարկելու համար: Բռնում են մեր գյուղացու թեւերը կոտրում են, ծնկի են բերում գեներալի մոտ, որ հանկարծ այդ խեղճ գյուղացին ուրիշ գործողություններ չկատարի՞ գեներալի մոտ:

Սա խեղկատակություն է, ուրիշ ոչ մի բան: Եթե մի բան հորինում են, գոնե այնպես մատուցեն, որ արժանահավատ լինի, իրենք էլ ավանակի վիճակում չհայտնվեն: Իրենք ուզում էին, որ մեր գյուղացին, կոտրած թեւերով, ներողություն խնդրեր անձամբ նախագահ Ալիեւից: Սա ինձ հիշեցրեց մեր դպրոցի դասը: Մենք դպրոցում անցնում էինք Զոյա Կոսմոդեմյանսկայայի սխրանքը: Ֆաշիստը բռնում է Զոյային եւ հարց է տալիս՝ որտե՞ղ է Ստալինը: Զոյան էլ խրոխտ պատասխանում է՝ ես չեմ մատնի որտեղ է նա: Իբր թե Զոյան, իր հերը, պապերը գիտեին որտեղ է Ստալինը, նրան էլ հարցնում են, որ պատասխաներ: Հիմա Իլհամ Ալիեւի պատմությունն է, եւ հայը պետք է Իլհամից ներողություն հայցի, խեղկատակ գեներալի խեղկատակ տեսաֆիլմում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Ներեցեք, իսկ որտեղ են ձեր սահմանապահները, ինչու* են հաճախ տավուշցիները հայտնվում սահմանի մյուս կողմում:Ինչու են բարձիթողի 4 կետեր, որոնցով և գնալն է հեշտ և գալը:Ջողազի լիճը չհաշված իհարկե:Հետաքրքիր չէ*:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Ճիշտ հարց: Գեներալներն ու պատգամավորները 150 հազար դոլարանոց ջիպերով են փռփռում: Էդ փողով սահմանի մի փոքր հատված չի կարգավորվի՞,որ մարդիկ գերի չընկնեն:

  2. Վահրամ says:

    Բոլորը պետք է հասկանան, որ կատարված դեպքը յուրահատուկ է ադրբեջանցուն, որը նենգ է ու դավադիր: Բոլորը պետք է հասկանան այս ու համախմբվեն մեր բանակի շուրջը: Իսկ սահմանային գյուղերում անհրաժեշտ է ձեռնարկել կազմակերպական միջոցառումներ նման տխուր դեպքերից զերծ մնալու համար: Ժամանակն է սահմանը հագեցնելու անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, որպեսզի նման պատահական սահմանային խախտումներին վերջ դրվի: Կարծում եմ դրա համար անհրաժեշտ գումարը հեժտությամբ կարելի է ձեռք բերել: Չի կարելի նույն սխալը պարբերաբար կրկնել: Տարիներ առաջ անգրագետները նրանք էին…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031