Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն ընդունեց ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին` առաքելության ավարտի կապակցությամբ

Օգոստոս 08,2014 18:54

ՀՀ  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ)  հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափիին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Փոխվարչապետը բարձր գնահատեցՀԲ-ի  հայաստանյան գրասենյակի հետ

համագործակցությունը, դրանում ընդգծելով նաեւ Ժան Միշել Հափիի անձնական ներդրումը: Նա  շնորհակալություն հայտնեց  ՀԲ-ի օժանդակության համար`միաժամանակ ընդգծելով  գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը եւ ՀՀ կառավարության  համար դրանց առաջնահերթությունը:

Փոխվարչապետը  հաջողություն  մաղթեց  Ժան Միշել Հափիին հետագա գործունեության ընթացքում եւ  հույս հայտնեց, որ փոխգործակցության նույն մակարդակը  հետագայում եւս կպահպանվի եւ  ընթացիկ ծրագրերը կշարունակվեն:

ՀԲ-ի  հայաստանյան գրասենյակի տնօրենն իր հերթին շնորհակալություն հայտնեց կառավարությանը`  համագործակցության  եւծրագրերիիրականացմանգործումաջակցությանհամար:Նա ընդգծեց, որ իրականացվող ծրագրերի  հաջողությունը մեծապես կախված էր այդ աջակցությունից եւ համատեղ արդյունավետ  աշխատանքից:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031