Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեգործները պատրաստվում են գինու տոնին

Օգոստոս 13,2014 18:25

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, «Արենի» փառատոն» հիմնադրամի, Վայոց ձորի մարզպետարանի և աջակցող այլ կազմակերպությունների սերտ համագործակցությամբ, հոկտեմբերի 1-5-ը Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կանցկացվի արդեն ավանդական դարձած «Արենի» գինու փառատոնը:

Օգոստոսի 17-ին կօրհնվի խաղողը, և հենց այդ օրն էլ կտրվի փառատոնի մեկնարկը, սակայն բուն փառատոնը կանցկացվի հոկտեմբերի առաջին հինգ օրերին՝ յուրաքանչյուր օրը մարզի մի գյուղում:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, փառատոնը նպատակ ունի նպաստելու միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Վայոց ձորի` որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի, ինչպես նաև գինեգործության բնօրրանի նկարագրի ձևավորմանը, զբոսաշրջության զարգացմանը,  հայկական ավանդույթների և մշակույթի պահպանմանն ու զարգացմանը:

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն էլ ասաց, որ մտադիր են ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը և եկող տարվանից այն դարձնել միջազգային փառատոն. «Դա շատ լավ հնարավորություն է գինեգործների համար՝ աշխարհին ցույց տալու իրենց գինու որակն ու համը»,- ասում է մարզպետը:

Հայկական գինու որակն ու համը օտարներին ցույց տալու հնարավորություն այս տարի էլ կա, որովհետև, ինչպես տեղեկացրեց Է. Ղազարյանը, գինու փառատոնին կլինեն հյուրեր նաև արտասահմանից:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031