Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջ սեկտորի» զինյալները ցանկացել են անօրինական զենք դուրս բերել ռազմական գործողությունների գոտուց

Օգոստոս 17,2014 23:00 Share

Ուկրաինայի պետավտոտեսուչները ձերբակալել են «Աջ սեկտորի» հինգ զինյալների Լետիվսկայա շրջանի Բախնի գյուղում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն: Գրում է NTV.ru-ն:

Նրա խոսքով՝ ծայրահեղականների մեքենաներում գրանցված որսորդական ատրճանակների հետ հայտնաբերվել են Կալաշնիկով ավտոմատներ, նռնակներ: Այդ կերպ, ըստ Գերաշենկոյի, նրանք ցանկանում էին դուրս բերել անօրինական զենք ու զինամթերքը պատերազմական գործողությունների տարածքից: Ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում, այլ պնդում են, որ ցանկանում էին զենքը հանձնել ոստիկաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել