Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե աշխարհը ճիշտ գնահատական տար Հայոց եղեռնին՝ չէր լինի տարբեր ազգությունների նկատմամբ կիրառվող դաժան վերաբերմունքը»

Օգոստոս 20,2014 12:06

«Այսօր, երբ Իրաքում եզդի ազգի նկատմամբ կիրառում են վայրագ խոշտանգումներ, մենք՝ ցեղասպանություն ապրած հայերի սերունդներս, չունենք իրավունք անտարբեր մնալու մեր եղբայրների նկատմամբ կիրառող վայրագությունների դեմ»,- օգոստոսի 20-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանը:

Նա համարում է, եթե աշխարհը ժամանակին ճիշտ գնահատական տար Հայոց եղեռնին, չէր լինի ո՛չ Հոլոքոստ, ո՛չ աշխարհի տարբեր ծայրերում տարբեր ազգությունների նկատմամբ կիրառվող դաժան վերաբերմունքը: Ըստ նրա՝ Իրաքում եզդի ազգի նկատմամբ իրականացված գործողությունները հակասում են Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի Կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթները.
«Եզդիների նկատմամբ կատարվել է գործողություն, որով դիտավորությամբ վերջիններիս պատճառվել է մարմնական, մտավոր ուժեղ ցավ ու տառապանք: Սույն հոդվածի դրույթը նախատեսում է, որ մարմնական, մտավոր ուժեղ ցավ ու տառապանք պատճառելու արգելքը, որը դրված է պետության վրա, պետք է լինի բացարձակ: Այսինքն՝ այն ենթադրում է ոչ միայն խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացող վերաբերմունքի կամ պատժի կիրառումից ձեռնպահ մնալու, այլ նաեւ որոշակի գործողություններ կատարելու պետության պարտականությունը, որը չի կատարվել»:

Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակն իր պատրաստակամությունն է հայտնում իրավական հարթության վրա միջազգային ատյաններում ներկայացնելու, եւ պաշտպանելու բոլոր այն եզդիների իրավունքների պաշտպանությունը, ում իրավունքները խախտվել են: Նրա խոսքերով՝ իրավունքների պաշտպանությունը ներառելու է մինչեւ խախտված իրավունքի իսպառ վերացում, ընդհուպ՝ բարոյական հատուցմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Եռեները կդառնան պարբերական,քանի դեռ խոսվում է հայոց եղեռնի մասին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031