Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ն խորապես համոզված է, որ Թուրքիայի նորընտիր նախագահն էլ ավելի բորբոքելու թշնամանքն ու ատելությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ

Օգոստոս 25,2014 14:48

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կտրականապես դեմ է, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալությանը Հայաստանի Հանրապետությունը մասնակցի ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով:

Էրդողանն իր քաղաքական ողջ գործունեության տարիներին ապացուցել է իր հակահայ բնույթը, բազմիցս հանդես է եկել Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններով: Առնվազն միամտություն է ակնկալել, որ Էրդողանի ղեկավարած Թուրքիան երբևիցե կփոխի իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության, Արցախյան հիմնախնդրի և իրենց իսկ երկրի կողմից իրականացված աշխարհի պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ավելին, ՍԴՀԿ-ն խորապես համոզված է, որ Թուրքիայի նորընտիր նախագահն էլ ավելի բորբոքելու թշնամանքն ու ատելությունը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ:

Ելնելով վերոնշյալ իրավիճակից՝ ՍԴՀԿ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում Էրդողանի երդմնակալությանը կա՛մ մեր երկրից չուղարկել որևիցե պաշտոնյայի, կա՛մ մասնակցել շատ ավելի համեստ պաշտոնատար անձի միջոցով:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության մամլո քարտուղար Արթուր Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031