Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյանց. «Ես ՀՀԿ-ին չեմ պաշտպանել, պաշտպանել եմ գործող նախագահին»

Սեպտեմբեր 04,2014 16:26

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել  ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով 123 մլն 600 հազար դրամ հատկացնել «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հ/կ-ին:

Aravot.am-ը Ռոբերտ Սահակյանցի որդուց՝ Դավիթ Սահակյանցից հետաքրքրվեց՝ ի՞նչ են պատրաստվում անել այդքան մեծ գումարով:
«Մենք անիմացիոն ստուդիա ենք սարքելու, կլինի դպրոց-կինոթատրոն, մանկական նկարչական դպրոց, մանկական անիմացիոն կինոթատրոն…»,-ասաց Սահակյանցը:

Մեր հարցին՝ արդյոք դա փոխհատուցու՞մ էր նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին սատարելու դիմաց, Սահակյանցը պատասխանեց. «Ես ՀՀԿ-ին երբեք չեմ պաշտպանել, պաշտպանել եմ գործող նախագահին, որովհետեւ դա իմ սկզբունքն է՝ պաշտպանել գործող նախագահին: Չեմ կարծում, թե այդ գումարի հատկացումը դրա հետ է կապված, կապված է անիմացիայի բարձր որակի հետ, ինչը գնահատվել է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ժաննա says:

    կապրենք, կտեսնենք:

  2. Դավիթ Գյուլզադյան says:

    «….իմ սկզբունքն է՝ պաշտպանել գործող նախագահին: Չեմ կարծում, թե այդ գումարի հատկացումը դրա հետ է կապված, կապված է անիմացիայի բարձր որակի հետ, ինչը գնահատվել է»:

    Կապված կլինի… Մի՞թե քեզ չհավատալու հիմք ունենք…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930