Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանը մեդալ կունենա՞

Սեպտեմբեր 09,2014 10:15

Տաշքենդում ընթացող ազատ ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկային օրվա անհաջողություններից հետո հայ մարզասերն այսօր մեդալի ակնկալիքով սպասում է մեր վերջին երկու ընբիշների՝ Դավիթ Սաֆարյանի (նկարում)՝ 65 կգ քաշային կարգ եւ Վոլոդյա Ֆրանգուլյանի՝ 61 կգ, մրցելույթներին:

Քիչ հետո առաջինը մրցագորգ մտնելու է աշխարհի ու Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, որը վնասվածքի պատճառով տեւական բուժումից հետո վերջերս է սկսել լիարժեք մարզումները: Դավթի մեկնարկային մրցակիցը կանադացի Հայսլան Վերանեսն է: Հասցրե՞լ է Հայաստանի 2013 թվականի լավագույն մարզիկն ամբողջովին վերականգնվել, ցույց կտա մրցագորգը:

Սպասելիքներ ունենք նաեւ Վոլոդյայից, որը գոտեմարտելու է թուրքմեն Ռամիլ Ռեջեպովի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ sport.mediamax.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930