Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ընթանում են ռետինե ուղղորդիչներով կանգառագոտիների կահավորման աշխատանքները

Սեպտեմբեր 09,2014 16:34 Share

Կանգառներում ռետինե ուղղորդիչների տեղադրման աշխատանքների վերաբերյալ
Մայրաքաղաքի ազգաբնակչությանն առավել քաղաքակիրթ սպասարկելու ու երթևեկությունն ավելի անվտանգ դարձնելու, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառագոտիներն առավել ընդգծելու, հիմնական տրանսպորտային հոսքերից ու երթևեկելի գոտիներից առանձնացնելու նպատակով մայրաքաղաքի մի շարք փողոցներում ընթանում են ռետինե ուղղորդիչներով կանգառագոտիների կահավորման աշխատանքները։ Ներկայում ամբողջովին ավարտվել է Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների կանգառների գոտիների կահավորումը ռետինե ուղղորդիչներով։ Ուղղորդիչների ամրացման աշխատանքներն ընթացքի մեջ են Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի կանգառասրահներին հարակից հատվածներում։ Բացի վերոհիշյալ փողոցներից, ռետինե ուղղորդիչներով կկահավորվեն նաև Աբովյան, Կորյունի, Մոսկովյան, Արցախի, Ագաթանգեղոսի և Գր. Լուսավորչի փողոցների կանգառագոտիները: Զուգահեռաբար կիրականացվեն նաև համապատասխան գծանշման աշխատանքները։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930