Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին արձանագրությունները վերահաստատելու ակնարկ է ուղարկել

Սեպտեմբեր 10,2014 12:20

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունները չեն արժեւորվում Ադրբեջանի պահվածքի պատճառով:

«Հայ-թուրքական բանակցություններն առ այսօր առաջ չեն շարժվում Ադրբեջանի կեցվածքի առումով, բայց ինչպես երեւում է Պուտինի միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան- Ալիեւ հանդիպումից ու հոկտեմբերին Ֆրանսիայի նախատեսված հանդիպումից միջնորդ պետությունները փորձում են ամեն ինչ անել, որ պատերազմի հավանականությունը նվազագույնի իջնի»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Մանոյանը:

Նա տարածաշրջանում կարեւոր իրադարձություն համարեց Թուրքիայում նախագահական ընտրություններում Էրդողանի՝ նախագահի պաշտոնի ստանձնումը եւ այդ իշխանության փոխանցման արարողությանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի մասնակցությունը. «Այդ արարողությունից հետո մեր նախարարը փոխանցեց Հայաստանի նախագահի կողմից նամակ, որով հրավիրում էր Թուրքիայի նոր նախագահին ներկա գտնվել ապրիլի քսանչորսին Ծիծեռնակաբերդ երթին: Կարծեք թե այնտեղ կար որոշ մոտեցում , որը չի հրապարակվել, բայց ակնարկ էր Հայաստան- Թուրքիա արձանագրությունները վերակենդանացնելու մասին: Ինչի համար ասացինք, որ այդ այցելությունը չէր կարող ողջունելի համարվել»:

Ըստ նրա, Թուրքիայի նախագահը փորձում է դեռ սահմանադրական փոփոխությունները չկատարած, նախագահի լիազորությունները չընդլայնված՝ շարժվել այնպես, կարծես թե այդ փոփոխությունները կատարվել են. «Հայաստանի հետ հարաբերություններում ակնկալել լուրջ փոփոխություններ այս նախագահի կողմից, ճիշտ չէ, որովհետեւ ինքն արդեն ասել է, որ մինչեւ ղարաբաղյան հարցը չկարգավորվի, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930