Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը

Սեպտեմբեր 16,2014 10:44

Սեպտեմբերի 13-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄկԳիլ համալսարանի Փոլաքի անվան հռչակավոր համերգասրահում կայացավ հանրահայտ «Մոլինարի» քառյակի համերգը, որով մեկնարկեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում:

Բացման խոսքով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով մատնանշեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը` որպես մարդկության դեմ ոճիրների կանխարգելման անհրաժեշտ պայման:

500-հոգանոց բազմությունն ունկնդրեց Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի, Լևոն Չավուշյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները:

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930