Լրահոս
Օրվա լրահոսը

Զենք-զինամթերք՝ կամրջի տակ

Սեպտեմբեր 17,2014 11:42

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարի-Թաղի կամրջի մոտ զենք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու 156 և 158 հասցեների հատման խաչմերուկի մոտ` կամրջի տակ, հայտնաբերել է պարկ, որում առկա էր նռնակի 3 պայթուցիչ, «ՌԳԴ» տեսակի 3 նռնակ, ծխագլանակ և ողորկափող, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով առանց համարի որսորդական հրացան:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը` արխիվային

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930