Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Սահակյան. «Մանկապարտեզային խաղերով Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալ չի հաջողի» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 17,2014 12:07

Երեկ երեկոյան Գյումրու «Ջազ» ակումբում տեղի ունեցավ հայ ժամանակակից գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գրքի շնորհանդեսը:

Քանի որ գրողն իր խոսքում ասաց, որ չի ուզում աշխարհին ներկայանալ որպես մորթված ազգի ներկայացուցիչ, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչպիսի՞ն պիտի լինի հայի պահվածքը, ի՞նչ պիտի անենք Հայոց ցեղասպանությունը աշխարհին ճանաչելու տալու համար:

Vahram_Sahakyan-3

«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել տալ կազմակերպված, սակայն այն ժամանակից էլ կազմակերպված չի եղել , հիմա էլ կազմակերպված չէ: Առաջին հերթին մենք քիչ ենք և էստեղ, և էնտեղ, որպեսզի մենք կարողանանք մակարդակի բարձր արվեստով, քաղաքականության ամենահնարամիտ եղանակով, խորը ուսումնասիրված քաղաքականությամբ տանել, որ պետությունները ոնց որ Իսրայելի նկատմամբ ունեն վերաբերմունք, մինչև հիմի մուծվում են, այնպես էլ մեր: Իսկ մենք գիտեք ինչ ենք անում. այս տարի Ֆրանսիայում տարել են , թուրքական դեսպանատան վրա կարմիր ներկ են լցրել դռան վրա, իբր արյուն է: Հիմա էդ մանկապարտեզային խաղը ես ո՞նց կարող եմ լուրջ ընդունել:

Իսկ մորթվածությունը դա սերունդների մեջ մտցնելու շատ վատ նշան է: Էդպիսի բանաստեղծություններ են արդեն սկսել գրվել. «Մենք կոտորված ենք, մորթված»: Ասմունքի երեկո կար առաջ, Արթուր Ութմազյանն արտասանում էր , կողքը դաշնամուրով մեկը նվագում էր «Ախր Հայաստանն է իմ սերը»: Այ, սենց բան բաներ էին անում ու էդ ամենը ինչը ողբացյալ: Պարույր Սևակից ընտրում էին էն գործերը, որ Պարույր Սևակը չի էլ հիշում, որ էդ գործը գրել է: Կան էդպիսի գործեր, չէ՞, որ մարդիկ ձեռքի հետ, գրում, նվիրում են:

Vahram_Sahakyan-2

Շատ հետաքրքիր մի բան ասեմ, ասենք ամերիկացի չգիտեմ ինչ-որ մի դերասան խաղի ժամանակ մի ապուշ բան է ասել, իրա նկարի տակ դնում, դնում են ՖԲ-ի պատին:

Գռեհկությունից պրծում չկա, մեկը բանաստեղծություն էր գրել էլի ըտենց ինքնագործոց` նվիրում եմ Հիսուսին: Տղա ջան, որտե՞ղ ես նվիրում, նախ ի՞նչ առթիվ ես նվիրում, ծնո՞ւնդ ա, 70-ամյա՞կ է, բանակի քե՞ֆ ա, մի հատ չիմանանք, կամ արդյոք Հիսուսը գիտի՞….»:

Մանրամասները՝  տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930