Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում տրվեց Հայաստանը շրջանցող հերթական էներգետիկ նախագծի մեկնարկը. Azatutyun.am

Սեպտեմբեր 22,2014 12:20

Շրջադարձային կետ Եվրոպայի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցության պատմության մեջ․ այսպես են բնութագրում այն իրադարձությունը, որ տեղի ունեցավ երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին, Բաքվից ոչ հեռու գտնվող Սանղաչալի նավթային տերմինալում:

Այստեղ մի շարք պետությունների նախագահների և վարչապետների մասնակցությամբ կայացավ Հայաստանն ու Ռուսաստանը շրջանցող հերթական էներգետիկ նախագծի` «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունը:

Խողովակաշարի շինարարության մեկնարկն ազդարարող այս արարողությանը տանտիրոջից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից բացի ներկա էին Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը, Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, աշխարհի խոշորագույն նավթային ընկերություններից մեկի` British Petroleum-ի ղեկավար Ռոբերտ Դադլին:

Ինչպես և կասպիական էներգակիրների եվրոպական շուկա արտահանման նախորդ բոլոր ծրագրերի դեպքում, այս անգամ էլ առանցքային դերակատարությունը վերապահված է Վրաստանին: Այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում նշում էր․ – «Վրաստանը այս նախագծի գլխավոր մասնակիցներից է և ամենամեծ ավանդ ներդնող կողմերից մեկը: Այս նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 45 միլիարդ դոլար: Այդ գումարի մի մասը` մոտ 2 միլիարդ դոլարը ուղղակիորեն ներդրվելու է Վրաստանում` նպաստելով հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այդ, 21-րդ դարին հարիր այս ծրագիրը և դրանում մեր երկրի մասնակցությունը մեկ անգամ ևս վկայում են` Վրաստանը կայուն տարանցիկ պետություն է»:

«Հարավային գազային միջանցքը» կառուցվելու է արդեն իսկ գործող Բաքու – Թբիլիսի – Էրզրում գազատարին զուգահեռ: Ադրբեջանով անցող խողովակաշարը Վրաստանի Գարդաբանիի շրջանում կմիանա պոմպակայանին, և արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարով Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կտեղափոխվի Թուրքիա: Այս երկրի տարածքում կառուցվելիք մեկ այլ հզոր խողովակաշար էլ` Տրանս-Անատոլիական գազատարը՝ TANAP-ը կասպիական գազը կարտահանի դեպի Հարավային Եվրոպայի շուկաներ` Հունաստան, Բուլղարիա, Ալբանիա և Իտալիա: British Petroleum նավթային ընկերության ղեկավար Ռոբերտ Դադլիի խոսքով` «Հարավային գազային միջանցքի» ընդհանուր երկարությունը 3 հազար 600 կիլոմետր է կազմելու:

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930