Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի աշխատակազմը պարտքեր չունի՞

Հոկտեմբեր 04,2014 14:30

ՀՀ նախագահի աշխատակազմը, իր պարտավորությունների շրջանակում, պետական միջոցառումների դիմաց չվճարված պարտքեր ունի, այդ թվում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին: Տեղեկություն կա, որ 2013 թվականին, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն անցկացնելուց հետո, ինչի համար պատվիրված էր համալիրի տարածքը, առ այսօր գումարը մուծված չէ, բացի այդ, շրջանառության մեջ է նաեւ այն, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի սանիկն էլ տարբեր միջոցառումների համար համալիրին պարտք է մոտ 23 միլիոն դրամ։ Չնայած այս ամենին՝ նախագահի աշխատակազմից ասել են, որ իրենք ոչ մեկի պարտք չեն:

«Առավոտի» հետ զրույցում, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն անդրադառնալով վերոնշյալին, մասնավորապես նրան, որ պարտքատուն չի պատրաստվում վճարել, հետեւյալն ասաց. «Դա դատարան դիմելու բան է, եթե պայմանագիր կա, հեշտ լուծվող հարց է, իսկ եթե զանգել ասել են այսինչ միջոցառումն անենք, հետո կպայմանագրենք՝ կվճարենք, ու բանավոր խոսքի հիման վրա ծառայություն են մատուցել, սխալ են արել։ Անկախ այդ հանգամանքից, ապացույցներ կան, որ երդման արարողություն եղել է այնտեղ, եւ եթե վարձակալման ու վճարման ապացույցներ չկան, ակնհայտ է, որ օրինազանցություն է եղել։ Իրավական երկրում այդ մասին առաջին հրապարակումից հետո իրավապահները պիտի սկսեին զբաղվել այդ գործով, իսկ մեր դեպքում՝ նախագահականից կզանգեն կասեն՝ խելոք մնացեք, արաաա, համը չհանեք, թե չէ կպարզվի՝ դուք եք մեզ պարտք»:

Ավելացնենք նաեւ, որ ՀՀ նախագահի աշխատակազմից մամուլին տված պարզաբանումներից մեկում նշել էին, որ իրենք ոչ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին եւ ոչ էլ այլ կազմակերպության միջոցառումների դիմաց չվճարած պարտքեր չունեն, իսկ մամուլում եղածը համարել են շահարկումներ, ավելացնելով, որ Մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը, ըստ ՀՀ սահմանադրության՝ ԱԺ հատուկ նիստում է լինում:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    …հատկապես, որայսօր կենդանիների օրն է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031