Լրահոս
Օրվա լրահոսը

Սենիկ Սերոբյանը՝ աշխարհի չեմպիոն, Գագիկ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հոկտեմբեր 05,2014 17:15 Share

Հայաստանի խուլերի սպորտի եւ մշակույթի պալատում քիչ առաջ ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի խուլ-համրերի աշխարհի պատանիների ու երիտասարդների անդրանիկ առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ մտել էին երիտասարդները: Հայաստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը (նկարում՝ աջից) պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ նվաճեց աշխարհի  չեմպիոնի կոչումը: Պատվո պատվանդան բարձրացավ նաեւ 55 կգ քաշային Գագիկ խաչատրյանը, որն արժանացավ բրոնզե մեդալի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել