Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ չէ՝ իր իսկ սահմանմամբ». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 10,2014 12:03

«Իրատես de facto»-ի հյուրն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:

– Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, որ հանգում էր իշխանությունից ընդդիմադիր դաշտ մասհանմանը, իրականանո՞ւմ է, թե՞ ԲՀԿ-ն, ելնելով իր օլիգարխիկ բնույթից, կազմից, Ռոբերտ Քոչարյանի առկայությունից, քաղաքական պայմանավորվածություններից, այն ուժը չէ, որ դնի իշխանափոխության պահանջ ու չնահանջի։

– Այսօր ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ չէ՝ իր իսկ սահմանմամբ։ ԲՀԿ-ն իր գեներով ավելի մոտ է ՀՀԿ-ին, քան ՀԱԿ-ին ու դժվար է պատկերացնել՝ ինչպես է այլընտրանքից դառնալու ընդդիմադիր։ Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագիրը պարզ էր՝ մենք խելքն ենք, նրանք՝ ֆինանսները և գործիքը։ Բայց իր խաղն ունի նաև ԲՀԿ-ն։ Գագիկ Ծառուկյանը վերջին մի քանի տարում, կարծում եմ, ինքն է որոնում քաղաքական ուժ, որին կարող է ֆինանսավորել և նրա միջոցով իշխանության գալ։ Պորոշենկոյի իշխանության գալու տարբերակը ինչո՞վ է վատ։

– Արդյո՞ք ՀԱԿ-ն այդ ուժն է։

– Ոչ։

– «Ժառանգությո՞ւնը»։

– «Ժառանգությունն» այլևս ակտուալ չէ։ Չկա այդ ուժը դեռևս։ Առանց աշխարհաքաղաքական լուրջ մեսիջների, որ հիմնականում Ռուսաստանից են, այդ ուժը դեռ դժվար է պատկերացնել։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    ԲՀԿ-ն միշտ էլ հայտարարել է, որ ոչ թե ընդդիմություն է այլ այլընտրանք, ուստի այս առումով քաղաքական վերլուծաբանը նոր բան չի ասում. բայց ընդդիմություն-ոչ ընդդիմություն եզրույթների փոխարեն ավելի լավ ա դիտարկեն այն աննախադեպ բարձր վարկանիշը, որն այսօր ունի ԲՀԿ-ն. սա ա կարևորը

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031