Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը քաղաքացիներին հորդորում է ահազանգելուց առաջ փաստեր հավաքել, որ պատասխանատվության կանչեն

Հոկտեմբեր 10,2014 14:53 Share

Այսօր Եռյակի ուժերի ներկայացուցիչները քաղաքացիների ահազանգերի համար ստեղծել են թեժ գիծ: Նրանք մարզային հանրահավաքների ժամանակ հորդորում էին քաղաքացիներին, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին, եթե հանկարծ իրենց խոչընդոտեն գալ Երեւան, կարող են զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 055821927 կամ 011 513306:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ ինքն արդեն 1 ահազանգ է ստացել Աշտարակից. «Քաղաքացիները ահազանգել են, որ մարդատար անձնական ավտոմեքենայով աշխատանքի գալիս, ինչ-որ խոչընդոտներ են առաջացել: Հարցուփորձ են արել, փորձել են թույլ չտալ հանրահավաքին մասնակցել: Դրա մասին է եղել ահազանգը: Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, մենք կիմանանք, երբ մեզ կտրամադրեն փաստեր: Մենք բոլորին հորդորում ենք՝ տեսագրել կամ տեղի ունենալու պահին ահազանգել, որպեսզի մեր պատասխանատուները մոտենան միջադեպի վայր: Մենք այսօր կամ վաղը ամփոփելու ենք բոլոր ահազանգերը եւ փաստերի վերաբերյալ, որոնք կտրվեն մեզ, անմիջապես միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի մարդկանց ազատ տեղաշարժը խոչընդոտողները ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության»:

Տիգրան Ուրիխանյանը եւս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին, որ որեւէ խնդրի առաջ կանգնելիս փաստեր ունենան. «Որովհետեւ մենք չունենք նպատակ անիմաստ եւ մակերեսային խոսակցությունների մակարդակով իրարանցում ստեղծել եւ աղմուկ բարձրացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031