Լրահոս
Օրվա լրահոսը

Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

Հոկտեմբեր 10,2014 18:57 Share

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

8515_b

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պետությունների ղեկավարներին` այդ գործընթացին քաղաքական աջակցության համար և վստահեցրել, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ կվերաբերի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: Նախագահը հույս է հայտնել, որ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները կօգնեն իրենց ազգային խորհրդարաններում մինչև տարեվերջ վավերացնելու այդ պայմանագիրը, որպեսզի հաջորդ տարի հունվարի 1-ից Հայաստանը ևս սկսի իր աշխատանքը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031