Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Հոկտեմբեր 10,2014 19:13

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին, որին ներկա են եղել շուրջ 180 երկրի մոտ 1500 մասնակիցներ:

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստը նախագահել են ԱՄՀ-ի տնօրենը և ՀԲ-ի նախագահը: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական իրավիճակին, զարգացումներին, խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կմասնակցի Հայաստանի  անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա կլինեն Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների,  ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031