Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակը Սերժ Սարգսյանին մի քանի օր ժամանակ է տալիս՝ սպառնալով ուղարկել «ջհանդամի ծոցը»

Հոկտեմբեր 10,2014 19:25

«Թույլ տվեք Ազատության հրապարակում հավաքված մարդկանց անունից մի երկու խոսք ասել Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյան, դու եկել ես կեղծված ընտրություններով, Մարտի 1-ի թափած արյան վրա: Քո անարդար եւ անփառունակ իշխանավարության արդյունքում ՀՀ-ից արտագաղթել է 250 հազար մարդ, ձախողվել են քո բոլոր արտաքին քաղաքական քայլերը»,- Ազատության հրապարակում իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով՝ «Այստեղ հավաքված մարդիկ պատասխանն են Լիսկային մարզպետ նշանակելու, սաշիկների անհագուրդ 50 տոկոսանոց փայերի փաթաթմանը, պատասխան կոռուպցիային, ժողովրդի նվաստացուցիչ աղքատությանը: Ժողովրդի համբերությունը սպառվել է: Հանդուրժել ռեժիմը, այլեւս նշանակում է հանդուրժել ՀՀ-ի կործանումը: Դուք եւ ՀՀԿ-ն պետք է հեռանաք»:

Նա ասաց, որ եկել է ժամանակը, որ իշխանությունը հանձնեն ժողովրդին. «Պետք է կամ ընկրկեն ժողովրդի խաղաղ ճնշումից, կամ առերեսվել ժողովրդի ցասմանը: Մենք չենք ցանկանում պատերազմել»:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանություններին պետք է տալ մի քանի օր ժամանակ «Սա պատվավոր ճանապարհ է քո համար, Սերժ Սարգսյան: Իսկ եթե իշխանությունները համառեն եւ չհամաձայնեն այս ուղով շարժվել, մեր մյուս հանրահավաքը մեկ նպատակով պետք է լինի, համազգային անհնազանդության ալիքով քշել այս իշխանություններին իրենց սիրած ջհանդամի ծոցը: Համաձա՞յն եք այս ծրագրի հետ»:

Մարդիկ գոռացին՝ այո՜:

Լեւոն Զուրաբյանն ասաց. «Դե ուրեմն միասին դեպի հաղթանակ: Այնպես պետք է անենք, որ ամբողջ ժողովուրդը արթնանա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031