Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի դպրոցներում իրականացվում է «Բնական միջավայրը և ես» ծրագիրը

Հոկտեմբեր 17,2014 10:23

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համատեղ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կիրականացնի «Բնական միջավայրը և ես» կրթական ծրագիրը:

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն տալ աշակերտներին ավելի լայն պատկերացում կազմել տեղային, տարածաշրջանային համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել աշակերտների՝ բնապահպանական խնդիրներին լուծման անհատական և խմբային ունակությունները:

Ծրագրի պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով հրավիրվել է հանդիպում-քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանի, ՀԱՀ Հակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանի, ինչպես նաև ծրագրի մասնակից դպրոցների տնօրենների մասնակցությամբ:

Կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչումը մայրաքաղաքի դպրոցներում՝ Արմեն Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ կլինի շարունակական նաև այլ ծրագրերի շուրջ:

ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանն իր հերթին ընդգծելով համալսարանի պատրաստակամությունը՝ հույս է հայտնել, որ ծրագրի հաջող մեկնարկից հետո ծրագրում կներգրավվեն ավելի շատ դպրոցներ:

Շուրջ 2 ամիս, շաբաթական 1 անգամ դպրոցի հիմանական դասաժամերից հետո կազմակերպվող կրթական ծրագրին յուրաքանչյուր դպրոցից կմասնակցի 15-20 աշակերտ՝ կամավորության սկզբունքով: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ ծրագրի առաջին փուլում ընտրվել են թիվ 31, 56, 137, 155 և 173 հիմնական դպրոցները, ինչպես նաև 87 միջնակարգ դպրոցը՝ հաշվի առնելով աշակերտների փոքր, միջին և մեծ թվաքանակը։

«Բնական միջավայրը և ես» ծրագրով նախատեսվում է նաև դաշտային արշավների կազմակերպում, բնական ռեսուրսների, էներգիայի, քաղաքների, գյուղատնտեսության, աղբի կառավարման և վերամշակման, կենսաբազմազանության և այլ թեմաների շուրջ քննարկումներ և այլ միջոցառումներ: Աշակերտները միաժամանակ կապ կհաստատեն ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների էկոակումբների և բնապահպանական նախաձեռնությունների անդամների հետ:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031