Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավակցական հեռագիր՝ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ

Նոյեմբեր 05,2014 20:59

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մովսիսյանների ընտանիքին՝ պետական և քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին:

Մենք կորցրինք փորձառու և հմուտ պետական ու քաղաքական գործչի: Նրա երկա-րամյա և նվիրված գործունեությունը ամենատարբեր պաշտոններում միշտ ուղղված է եղել մեկ նպատակի՝ հայրենիքի շենացմանը: Մեծ է անվանի գործչի վաստակը Հայաս¬տա¬նի տնտեսական զարգացման գործում:

Թե՛ խորհրդային շրջանում, թե՛ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Վլադիմիր Մովսիսյանը եղել է առաջին հերթին ազգային կերպարի մարմնացում: Զբաղեցնելով պետական կառավարման համակարգի բարձրագույն պաշտոններ՝ նա միշտ հավատարիմ մնաց երկրին և ժողովրդին ծառայելու իր տեսլականին: Քաջածանոթ լինելով Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի խնդիրներին` նա մշտապես փորձում էր գտնել և իրականացնել այնպիսի լուծումներ, որոնք միտված էին պարզ մարդկանց հոգսերի թեթևացմանը: Հենց այդ պատճառով էլ նա վայելում էր հայրենակիցների սերն ու հարգանքը, և նրան վստահում էին Հայաստանի յուրաքանչյուր անկյունում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:»,-ասված է հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930