Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրանոցների պակասի պատճառով Գյումրին զրկվեց չինացիների համերգից

Նոյեմբեր 06,2014 22:35

Օրերս Գյումրու քաղաքապետ  Սամվել Բալասանյանը իր մամուլի ասուլիսի  ժամանակ  տեղեկացրեց, որ   Չինաստանի Սիան քաղաքից   վերջերս  ցանկություն են հայտնել  գալ ու Գյումրիում համերգ  տալ: Սակայն  Գյումրու իշխանությունները մերժել են, քանի որ չինացիները եղել են 200 հոգի, և նրանց հյուրանոցներում  տեղավորել հնարավոր  չի եղել: Քաղաքապետի ասելով,  Գյումրին դեռ չունի այդքան հյուրանոցներ, որ կարողանա մեծ թվով  մարդկանց հյուրընկալել: Իսկ անցած տարի` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք դառնալիս, երբ պատրաստվել են  հայտնի մշակութային գործիչների հյուրընկալել, երկար փնտրտուքների արդյունքում   հազիվ կարողացել են 113 սենյակ ճարել:

medium (2)Գյումրու քաղաքապետը նաև նշեց, որ մեր քաղաքը զուրկ է  միջազգային չափանիշներին համապատասխան  բարձրակարգ հյուրանոցներից, օրինակ` 5 աստղանի հյուրանոց  այստեղ չկա: Չնայած որ, ըստ քաղաքապետի, Գյումրիում  կան այնպիսի հյուրանոցներ,  որոնց սենյակների  գները մեկ օրվա համար  սկսվում են 50 -60 հազար դրամից, դրանք բավական շքեղ են, սակայն սահմանափակ: Նկատենք,  որ  թեև Գյումրիում ամենաբարձրակարգը  4 աստղանի հյուրանոցներ են համարվում,  սակայն  քաղաքի   կենտրոնական հատվածներում  կան այնպիսի հյուրանոցներ (մեծամասամբ հիմնել են  սփյուռքահայ   կամ արտասահմանցի ներդրողները), որտեղ համակցված են  Գյումրվա կոլորիտն  ու եվրոպական քաղաքակրթությունը… Նույնիսկ կան հյուրանոցներ, որոնք կոչվում են արվեստի հյուրանոցներ:

Կան  տեղեկություններ, որ   Եվրոպական երկրների որոշ դեսպաններ  Ամանորը հենց Գյումրու այդ հյուրանոցներում են  անցկացնում, էլ չենք ասում, որ  նրանք հաճախ են հյուրընկալվում, այստեղ   մշակութային տարբեր միջոցառումների, հետաքրքիր բանավեճերի ու արվեսագետների հետ հանդիպման  մասնակցում …

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930