Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Նոյեմբեր 07,2014 17:41

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստը: Հոբելյանական նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Բացման խոսքով հանդես է եկել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, շնորհավորել է ներկաներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներորդ նիստի գումարման

կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ
միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը նոր որակ է հաղորդել
Հայաստան-Արցախ միջպետական հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝
միասնական կամքը եւ ընդունված ու ընդունվելիք որոշումների հետեւողական
իրականացումը ամուր հիմք են հանդիսանում Հայաստան-Արցախ փոխգործակցության
հետագա զարգացման համար: Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ ԼՂ
հակամարտության խաղաղ կարգավորման հիմնախնդիրը մշտապես ՀՀ խորհրդարանի
ուշադրության կենտրոնում է, եւ այդ ուղղությամբ ձեռքբերված յուրաքանչյուր
պայմանավորվածություն պետք է արժանանա Լեռնային Ղարաբաղի բնակիչների
հավանությանը: ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորել է Հայաստանի
Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ
հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի
պատգամավորական կազմի անունից ողջունել է ներկաներին եւ նշել, որ նախորդ նիստի
ժամանակ արդեն ուրվագծվել է այսօրվա հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը:
ԼՂՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հունիսին Ստեփանակերտում կայացած քննարկումները բերել
են այն ընդհանրական տեսակետին, որ համագործակցության հիմնական ձեւաչափը
նպատակահարմար է տեղափոխել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների
համատեղ նիստերի եւ թեմատիկ քննարկումների դաշտ: Աշոտ Ղուլյանն իր խոսքում
անդրադարձել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող քննարկումներին եւ այդ համատեքստում բարձր է գնահատել ՀՀ պատվիրակությունների կատարած աշխատանքը: ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավորներին ջերմ ընդունելության ու արդյունավետ քննարկումների մթնոլորտ
ստեղծելու համար: Այնուհետեւ նիստի մասնակիցներն անդրադարձել են օրակարգային
հարցերին:

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների, գիտության, կրթության,
մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու պետական-իրավական հարցերի
մշտական հանձնաժողովների նախագահները ամփոփել են համատեղ նիստերը եւ
քննարկումները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ
Զաքարյանը ներկայացրել է վերջին երկու համատեղ նիստերին կատարված աշխատանքը եւ նշել, որ այդ ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ արդյունավետ հանդիպումներ,
եւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: ԼՂՀ ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նույնպես արդյունավետ է գնահատել նախորդ հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցելու երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների մակարդակով:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարեւորել է ստորագրված
հուշագիրը, որով երկու հանրապետությունները դիտարկվում են որպես ընդհանուր
կրթական տարածք, որի կենտրոնը Շուշին է: Պարոն Դավթյանը կարեւորել է ԼՂՀ ԱԺ
ներկայացուցչի մասնակցությունը Երիտասարդական խորհրդարանի աշխատանքին: Նա նշել է, որ «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագրով ցուցահանդեսն անցկացվել եւ լայն
արձագանք է գտել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Արցախում:

Այնուհետեւ քննարկվել է օրակարգի երկրորդ հարցը, որը վերաբերում էր
միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի
շուրջ ընթացող քննարկումներին եւ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների
հաշվետվություններին: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի
նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է միջազգային խորհրդարանական
կազմակերպություններում տիրող իրավիճակը, հայկական պատվիրակությունների
ներկայացվածությունը եւ գործունեությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության
ղեկավար, առաջարկել է նկատի ունենալ, որ այժմ ՀՀ գտնվում է նոր
իրողությունների դաշտում: Նրա խոսքով՝ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը
որոշակի փոփոխություններ է բերում իր հետ, եւ նախապատրաստական աշխատանքների
կարիք կա: Տիկին Նաղդալյանն առաջարկել է միջազգային հարթակներում միավորել
Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ուժերը եւ արտահայտել մեկ միասնական
դիրքորոշում: Նա նշել է, որ անհրաժեշտ է վարել նախաձեռնողական
քաղաքականություն:

Երկու խորհրդարանների նախագահները նիստի արդյունքներն ամփոփել են համատեղ
ասուլիսում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930