Aravot.am-ին Շիրակի մարզային ոստիկանությունից տեղեկացրեցին, որ երեկ Հոռոմի խաչմերուկում Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը , Արթիկ պատվերով շինանյութ է ապրանք է առաքել Հրազդանից, վերջինս «Իմիքս գրուպ» ընկերության վարորդն է:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է։
Կան տեղեկություններ այն մասին, որ երեկվա վթարի հետևանքով բռնկված հրդեհից մոխրացել են շիրազագետ, իրեն Շիրազունի անվանած Արամայիս Թումանյանը, ծանրամարտիկ Վանիկ Սարգսյանը, վարորդ Ռազմիկ Մկրտչյանը: Նաև կան մահացած ամուսիններ:
Մահացածներ մեջ են նաև Մարտուն Գրիգորյանի կնքահոր Գաբրիլի՝ Գաբոյի քեռու դուստրը՝ Մարոն՝ մոտ 40 տարեկան: Մյուսների ինքնությունը ճշտվում է:
Կարդացեք նաև
Հավելենք, որ միկրոավտոբուսի մահացած վարորդը, որը Ազատան գյուղից է, տարիներ առաջ կորցրել էր կնոջը, որդուն, ողջ ընտանիքին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը Հայկ Բարսեղյանի


















































