Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը գիտե`ովքեր են կանգնած «շրջանառության հարկի» առիթով դժգոհության ետեւում

Նոյեմբեր 11,2014 17:08 Share

«Օրենսդրական փաթեթներն Ազգային ժողով ներկայացնելու ժամանակ հաշվի ենք առնում տնտեսվարողների կարծիքը: Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են հարցը առաջադրողները, մեզ համար կարևորը այն է, թե ինչ են ասում: Հանրապետության նախագահը կառավարությանը ևս մեկ անգամ առաջադրանք է իջեցրել, որպեսզի ընդդիմության հետ քննարկեն այն դրույթները, որոնք հնարավոր են իրագործել, որովհետև եթե մեր նպատակը տնտեսության զարգացումն է, պետք չէ հաշվի առնել, թե ովքե՞ր են ներկայացնում պահանջները»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ խոսելով Սերժ Սարգսյանի ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետանոց պահանջը վերանայելու մասին, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Խոսելով արդեն «Շրջանառության հարկի մասին» օրենքի առիթով առաջացած բողոքի ալիքի մասին, Գագիկ Խաչատրյանն ասաց, որ առկա դժգոհությունները կշարունակվեն, քանի որ դրա հետևում ինչ-որ անձինք են կանգնած: Լրագրողների պնդումներին`հրապարակել անուններ, ովքեր կանգնած են այդ շարժման ետեւում, ֆինանսների նախարարն ասաց, որ չի ցանկանում մասնավորեցնել, քանզի լրագրողները իրենցից լավ գիտեն այդ մարդկանց անունները: «Դժգոհողները միշտ կլինեն, որովհետև երբ բիզնեսի ներկայացուցիչները տարիներ շարունակ սովորել են մի խաղի կանոնի, և երբ դու փոխում ես այդ խաղի կանոնը, իհարկե, դժգոհողներ էլ կլինեն: Դժգոհողները շատ ազնիվ են, նրանք ասում են, թե առանց թղթավորումների իրենց շատ լավ են զգում, կառավարությունն էլ է շատ ազնիվ, ասում է` կա խնդիր և այն պետք է լուծվի:

Շրջանառության հարկի գլխավոր գործառույթն այն է, որ մեր երկրում, իրոք, ձևավորվի փոքր և միջին ձեռնարկատիրությունը, որը մեծ ներուժ ունի: Այն շահարկումները, թե պետությունը խոշոր գործարարներին հնարավորություն չունի բերելու հարկային դաշտ, իրականության հետ ոչ մի կապ չունեն, մենք երկրում հաստատում ենք խաղի միասնական կանոն, իսկ այդ ամենի ապահովումը փաստաթղթավորումն է»,- եզրափակեց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930