Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի դուդուկահար. «Ջութակ, բան, սաղ սուտ են» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 11,2014 20:48

Նարեկացի Արվեստի Միությունն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հանդես էր եկել ինքնատիպ նախաձեռնությամբ: Մշակութային օջախն իր հարկի ներքո մեկտեղել էր ավագ, միջին եւ երիտասարդ սերնդի դուդուկի վարպետների:

Նրանք մասնակցությամբ եւ կատարումներով իրենց խոնարhումը բերեցին հայկական ամենահին նվագարաններից մեկին՝ ծիրանափողին: Միջոցառմանը մասնակցում էին Ջիվան Գասպարյանը, Գեորգի Մինասովը, Գևորգ Դաբաղյանը, Եղիշե Մանուկյանը, Արշակ և Դավիթ Սահակյանները և այլ դուդուկահարներ, ինչպես նաեւ «Նարեկացի» համույթը՝ Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ: Երեկոյին Արգենտինայից հեռուստակամուրջով միացան Սարո Դանիելյանը եւ Գագիկ Գասպարյանը, Վանաձորից՝ Վլադիմիր Կռոյանը:

PrevPhoto
NextPhoto

86-ամյա Վլադիմիր Կռոյանը նույնիսկ մի կտոր նվագեց, չնայած ձեռքերն այլեւս առաջվանը չեն: Սարո Դանիելյանն էլ ասաց, որ հպարտ է լինել դուդուկահարների հրաշալի բանակի անդամներից մեկը, որն ամենուր հայկական ծիրանափողի միջոցով ներկայացնում է հայ ժողովրդին: «Դուդուկն ասես մարդկային սրտի շարունակությունը լինի»,-ասում է նա:

Ամերիկաբնակ դուդուկահար Մկրտիչ Մալխասյանն էլ հեռուներից ողջունելով դուդուկի հայտնի վարպետներին ու երիտասարդ դուդուկահարներին գյումրեցուն բնորոշ հումորով ասաց. « Ջութակ, բան, սաղ սուտ են, ես դուդուկի վրա կատարելով բոլոր բարդ երաժշտությունները, այստեղ բոլորին զարմացրել եմ»:

Ջիվան Գասպարյանը եւս դուդուկը հայ ժողովրդի հետ է ասոցացնում: Վարպետը մեծ ներդրում ունի դուդուկը միջազգայնացնելու գործում:

Ներկաները հատկապես ակտիվացան Եղիշե Մանուկյանի հնչեցրած ուրախ մեղեդիների ժամանակ: Ընդհանրապես, երեկոյի բոլոր մասնակիցներն էլ փայլում էին, նրանք ծիրանափողի հրաշալի տոնախմբություն ստեղծեցին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՙՙՙՙԱռավոտ-ի հարգելի խմբագրություն, հարգելի Գոհար Հակոբյան,

    Հրապարակված նյութում կան տեղեկություններ, որոնք ենթական են փոփոխության: Դրանք հրապարակվել էին մամլո հաղորդագրության մեջ, սակայն միջոցառմանն անմիջապես նախորդած ժամերին տեղի ունեցած որոշ փոփոխությունների արդյունքում տեղ չգտան միջոցառման ընթացքում: Հետևյալ հատվածից պետք է հանել Գագիկ Մալխասյանի անունը, քանի որ նա չկարողացավ մասնակցել, իսկ Կամո Սեյրանյանը հասցրել էր ժամանել Երևան և անձամբ մասնակցել, ուստի Մոսկվայից նրա վիդեոկապն էլ չկայացավ: Մի կարևոր բան էլ՝ միության անվան բոլոր բաղադրիչները գրվում են մեծատառերով: Խնդրում ենք կատարել անհրաժեշտ փոփոխությունները և շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար: Հարգանքով՝ Նարեկացի Արվեստի Միություն:

    //Միջոցառմանը մասնակցում էին Ջիվան Գասպարյանը, Գեորգի Մինասովը, Գևորգ Դաբաղյանը,Եղիշե Մանուկյանը, Գագիկ Մալխասյանը, Արշակ և Դավիթ Սահակյանները և այլ դուդուկահարներ, ինչպես նաեւ «Նարեկացի» համույթը՝ Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ: Երեկոյին Արգենտինայից հեռուստակամուրջով միացան Սարո Դանիելյանը եւ Գագիկ Գասպարյանը, Մոսկվայից՝ Կամո Սեյրանյանը, Վանաձորից՝ Վլադիմիր Կռոյանը://

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Նարեկացի Արվեստի Միություն says:

    Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930