Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխովի տնօրենը հրահանգել է ներս չթողնե՞լ «կոնֆլիկտային» կնոջը

Նոյեմբեր 12,2014 17:23

Aravot.am-ին է դիմել նախկին բժշկուհի 81-ամյա Կլարա Ղարիբյանը, որն ապրում է Զառոբյան 34 Ա հասցեում: Տիկին Կլարայի տունը Ա. Չեխովի անվան դպրոցի հարեւանությամբ է գտնվում: Նրա ձեւակերպմամբ, «ամբողջ քաղաքի փողավոր մարդկանց երեխաները սովորում են այդ դպրոցում, ու նրանց ծնողների մեքենաներն այնպես էն լցվում իրար գլխի, որ ապրել չի լինում»: Թոշակառուի ասելով, դպրոցի երեխաներից մեկի ծնողը մի քանի օր առաջ մեքենայով խփել ու քանդել է իր պատը, քիչ է մնացել մեքենայի տակ գցի իրեն, ինքն էլ մեքենայի համարը ձեռքին ներկայացել է տնօրենին, որ կարգի հրավիրի իր ղեկավարած դպրոցի երեխաների ծնողներին, սակայն տիկին Սարուխանյանը, ըստ Ղարիբյանի, վիրավորել է ու հրահանգել դպրոցի դռները փակել իր առաջ: «Ճիշտ է, հետո էդ մարդիկ եկան պատի քանդման հարցերը լուծեցին, քաղմաս էլ էի դիմել, բայց ես վիրավորված եմ իմ հանդեպ տնօրենի վերաբերմունքից, դպրոցն ասես նրա սեփականությունը լինի: Ինձ ասում է՝ կոնֆլիկտային կին եք, ոչ մեկի հետ յոլա չեք գնում…Իրականում ինքն է կոպիտ, չեմ զարմանում, որ ըստ թերթերի, աշակերտի ծնողի էր ծեծել»,-նեղսրտում է Կլարա Ղարիբյանը:

Տիկին Սարուխանյանից (լուսանկարում) էլ Aravot.am-ը հեռախոսով մեկնաբանություն ստացավ: Երբ տվեցինք Կլարա Ղարիբյանի անունը, տնօրենը բարձրաձայն նախ ծիծաղեց, ապա ասաց. «Այդ տիկնոջն ամբողջ փողոցը ճանաչում է, դուք կարող եք հետաքրքրվել հարեւաններից: Չգիտեմ տարիքով է պայմանավորված, թե բնույթով, ինքը բողոքող տեսակ է, ինքներդ կողմնորոշվեք՝ ինչ կարող էի անել ես 90-ին մոտ կնոջ հետ»:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Չեխովի անվան դպրոցի տնօրենը ամիսներ առաջ էլ ծեծի էր ենթարկել իր դպրոցի աշակերտներից մեկի ծնողին՝ Նատալյա Սարգսյանին, քանի որ աշակերտուհին ոչ պատշաճ էր հագնված եղել։ Ըստ նույն աղբյուրի, տնօրենը հերքել էր կատարվածը ու նույնիսկ դատի տվել: Ծնողն էլ էր դիմել, դատական մի քանի ատյաններով անցնելուց հետո՝ Վերաքննիչը բավարարել էր նրա բողոքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Chekhov.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930