Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

Նոյեմբեր 18,2014 19:04

Երևանի զարգացման 2014թ. ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքները:

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գորգագործների փողոցի 21 և 26, Գ. Նժդեհի փողոցի 27/1, 27/2, ինչպես նաև Մանթաշյան 28ա շենքերի բնակիչների հետ հանդիսավորությամբ բացել է հերթական բարեկարգ բակերը:

002

 

Զրուցելով բնակիչների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ. «Նախկինում հիմնականում բոստանային տարածքներով ու ավտոտնակներով զբաղեցված այս տարածքների փոխարեն այսօր ունենք նման հրաշալի հանգստի փոքրիկ գոտիներ, որոնք ծառայելու են բակերի բոլոր բնակիչներին:Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բնակիչներին, ովքեր իրենց իսկ նախաձեռնությամբ օգնեցին մեզ ազատել բակային տարածքներն ու իրականացնել համալիր բարեկարգման աշխատանքներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

004

Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին Երևանն առավել հարմարավետ դարձնելու նախաձեռնությունների համար՝ բնակիչները նշել են, որ սիրով են արձագանքել քաղաքապետի կոչին ու հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ նոր ու հարմարավետ հանգստի գոտիներ ունենալու համար:  Բակերում բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում տեղադրվել են մանկական խաղեր, տարածքները կահավորվել են նստարաններով, զրուցարաններով, անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգ, կառուցվել են նոր ճեմուղիներ:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930