Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոսել է Արցախ կատարած այցի մասին

Նոյեմբեր 20,2014 22:57

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը  ներկայացրել է Արցախ կատարած այցի արդյունքները: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախագահը գոհ է եղել արդյունքներից, որովհետեւ այնտեղ տեղի ունեցած զորավարժություններն աննախադեպ էին, լուրջ քանակությամբ տեխնիկա ու զինվորներ էին ներգրաված:

«Դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը կարող են լավագույնս իրականացնել իրենց վրա դրված պարտականությունները:

Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է գործադրեն, որ Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Անթույլատրելի է  Ադրբեջանի նման պահվածքը: Անզեն ուղղաթիռին հետեւից խոցելը միայն վախկոտների վարքագիծն է, բարբարոսների վարքագիծն է: Հայաստանն ակնկալում է՝ մԻջազգային հանրությունը շարունակի ճնշումները Ադրբեջանի վրա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ես միշտ էլ նախանձել եմ հրեաներին ու Իզրայելին իրենց պահվածքի ու վճռականության համար բարի նախանձով: Ու ավելի եմ համոզվում, որ նրանք ճիշտ տակտիկա են ընտրել ու ամեն ինչ ճիշտ են անում: Մջազագային հարցերում զիջողականությունը ողջունում են ու չեն հարգում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930