Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պետական պաշտոնյաների ավիատոմսերի համար միլիոններ են ծախսում

Դեկտեմբեր 10,2014 15:30

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նրա տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի համար Մոսկվա մեկնելու եւ վերադառնալու ավիատոմսն արժեցել է 1 միլիոն 392 հազար դրամ: Արտգործնախարարն ու նրա տիկինը Մոսկվա են մեկնել աշխատանքային այցով՝ նոյեմբերի 14-16-ը՝ բիզնես կարգի ավիատոմսով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջում տեղադրված «մեկ անձից գնումներ» բաժնից: Նախարարական զույգի համար ավիատոմսը ձեռք է բերվել «Իմպերիա թրավել» ավիաընկերությունից: Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 4-ից 5-ը կրկին մեկնել է Մոսկվա՝ աշխատանքային այցով, այս անգամ նրա տոմսն արժեցել է կես միլիոնից ավելի գումար՝ 547 հազար դրամ: Այս գործուղման համար էլ ավիատոմսը նախարարության աշխատակազմը գնել է «Արմենիա Թրավել+Մ» ընկերությունից:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ծաղկային 2 կոմպոզիցիայի համար վճարել է 90 հազար դրամ:
Ազգային անվտանգության ծառայությունն էլ ծխի միջոցով ախտահանման ծառայության համար բյուջեից ստացել է 440 հազար դրամ:

Կառավարությունը հատուկ չվերթներ գնելու ծառայության համար վճարել է 13 միլիոն 820 հազար դրամ: Կառավարության անդամները նոյեմբերի 20-ին մեկնել են Երեւան-Աշխաբադ եւ հետ են վերադարձել:

Պաշտպանության նախարարությունը 578 հազար դրամի ճաշկերույթ է կազմակերպել: Գումարը ՊՆ-ն փոխանցել է «Զինառ» ՓԲԸ-ին՝ նոյեմբերի 6-ից 16-ը ՊՆ կենտրոնական պարենային բազային սննդով ապահովելու համար:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համար գնված ավիատոմսն արժեցել է 810 հազար դրամ: Մարդու իրավունքների պաշտպանը նոյեմբերի 18-ին մեկնել, ապա հետ է վերադարձել Երեւան-Վիեննա-Սալոնիկ-Վիեննա-Երեւան չվերթով. նրա ավիատոմսը գնվել է «Պոլ Էյրտուր» ավիաընկերությունից:

Թե ինչ կարգի ավիատոմսով է պաշտպանը թռչել՝ նրանց ներկայացված հաշվետվության մեջ որեւէ խոսք չկա:

Մորթե արտադրանքների մաքրման ծառայության համար ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վճարել է 190 հազար դրամ:

Քաղշինը մորթե ծառայությունների անվան տակ մաքրել է նախարարության ուղեգորգերն ու գորգերը՝ 1 քմ-ի համար վճարելով 600 դրամ:

Էներգետիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 30-31-ը Մոսկվա կատարած այցը բյուջեի վրա նույնպես էժան չի նստել: Երկու պաշտոնյաների ավիատոմսը մեկ միլիոն դրամից ավելի է արժեցել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
9.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031