Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը սպառնացել է սպանել Գևորգ Գասպարյանին. Նախախորհրդարան

Դեկտեմբեր 10,2014 18:21

Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, Նախախորհրդարանի Կապանի գրասենյակի պատասխանատու Գևորգ Գասպարյանին սպառնալու վերաբերյալ

Ս.թ. դեկտեմբերի 10-ին Սյունիքի մարզի տխրահռչակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ պակաս տխրահռչակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու, Նախախորհրդարանի Կապանի գրասենյակի պատասխանատու Գևորգ Գասպարյանին առաջարկել է հանդիպել Սուրիկ Խաչատրյանի հետ:

Գևորգ Գասպարանից մերժում ստանալով, Զարզանդ Նիկողոսյանը փոխել է խոսակցության թեման ու տոնայնությունը՝ նրան մեղադրելով «պետությունը քանդելու» մեջ և պահանջելով դադարեցնել ռեժիմի դեմ գործողությունները:

Դարձյալ ժխտողական պատասխան ստանալով, մարզպետի թիկնապահը սպառնացել է սպանել նրան:

Նախախորհրդարանի քարտուղարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ռեժիմի հեռացումից հետո դրա որևէ հանցավոր ներկայացուցիչ չի խուսափելու պատասխանատվությունից ու պատժից: Իսկ եթե նրանք շարունակեն չարաշահել մարդկանց համբերությունը, կարող են նաև ժողովրդական ընդվզման զոհ դառնալ:

 

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    էն Nara-ն ինչի՞ բա բան չի գրում այս հոդվածի տակ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031