«Շատ դատապարտում եմ ընդհանրապես նման երեւույթները: Եթե ես այնտեղ լինեի, այդ շքամուտքում՝ Արամի կողքը, ես բնականաբար կպաշտպանեի իրեն: Որովհետեւ նա իմ գործընկերն է առաջին հերթին, պատգամավոր է, ազատագրական շարժման հիմնադիրներից մեկն է, եւ այդ անողների ձեռքը պետք է կտրել»:
Մեր հարցին՝ Դուք մեծ մարդ եք, ո՞նց կարող էիք պաշտպանել ծեծողներից՝ նա պատասխանեց. «Գաղափարի մասին է խոսքը: Ո՞նց կարող եմ ես իմ գործընկերոջ վրա այդ խուլիգանական հարձակումն արդարացնել»:
Մեր հարցին՝ ինչի՞ հետ եք դա կապում՝ նա պատասխանեց. «Հատուկ ինչ-որ գործող մարդիկ են, որոնք փորձում են իշխանություններին վարկաբեկել: Իշխանությունները երբեք շահագրգռված չեն լինի նման արարք կատարել»:
Մեր հարցին՝ Դուք Ձեզ պաշտպանվա՞ծ եք զգում՝ նա պատասխանեց. «Ես միշտ էլ պաշտպանված եմ, ի՞նչ է եղել, որ: Դե հիմա եթե պիտի մի երկու խուլիգան հարձակվեն….Ինչ է, կարծում եք իմ վրա հարձակումներ չե՞ն եղել: Եղել են: Հիմա պարտադիր չի, որ խփեն: Մեկը՝ խոսքով, մեկը՝ մի ուրիշ բանով: Միշտ եղել է: Մեր աշխատանքը այդպես է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































