Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասալա»-ի մարտիկ. «Նույն այդ իշխանավորներն այնքան ապուշ բաներ են ասում, պիտի գնանք ծեծե՞նք

Դեկտեմբեր 12,2014 16:22

«Ազատամարտիկներին ծեծելն ու բանտարկելը ոչ մեկիս համար նորություն չէ, և դա շատ տգեղ երևույթ է ինձ համար»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատական տալով ազատամարտիկների նկատմամբ`վերջին օրերին գրանցված ծեծին ու բռնություններին, այսպիսի կարծիք հայտնեց «Ասալա» խմբավորման մարտիկ Վազգեն Սիսլյանը: Նա նշեց, որ չի կարող կանխատեսել, թե դեպքերի զարգացման ինչ ընթացք կգրանցվի:

Մեր այն հիշեցմանը, թե շատերի կարծիքով` այդ միջադեպի գրանցման պատճառն այն էր, որ ազատամարտիկները միացել էին եռյակին և պահանջում էին իշխանափոխություն, պարոն Սիսլյանը պատասխանեց. «Եթե ես էլ այդ բանն ասեմ, պիտի բռնեն ծեծեն, որ բերանս փակե՞ն: Կամ նույն այդ իշխանավորներն այնքան ապուշ բաներ են ասում, որ քաղաքացուն վնաս է հասցնում, պիտի գնան այդ մարդուն ծեծե՞ն»:

Մեր հարցին` սա ինչի՞ արդյունք է, Վազգեն Սիսլյանը պատասխանեց. «Սա ամենատիրության, բռնատիրության արդյունք է: Սա չընդգծված բռնատիրական իշխանություն է: Երբ լսում եմ, թե ԱԺ-ում իրար հետ ինչքան «չակերտավոր» հարգանքով են խոսում, մտածում եմ, որ սրանց լսելն էլ անիմաստ է և իրենց արած գործերն էլ անիմաստ են: Իշխանավորները պետք է հասկանան, թե ինչ է նշանակում պետություն և հասկանան, որ իրենք այսօր այդ աթոռին նստած են, որ ծառայեն, ոչ թե տեր լինեն ամեն ինչին»:

Ըստ «Ասալա»-ի մարտիկի`հասկանալի չէ, թե «իշխանափոխություն հանուն ինչի՞», «իշխանափոխությունից առաջ իշխանավորին պետք է պարտադրել, որ կարգ պահպանեն»: Նա մտահոգված է, թե իշխանավորները երբեք չեն վիճում քաղաքացու իրավունքների, արտագաղթի մասին:

Մեզ հետ զրույցում անդրադառնալով երեկ գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին` պարոն Սիսլյանն ասաց. «Բարեբախտաբար մերոնք կարողանում են հակազդել, ինչու չէ, թող մի անգամ էլ լսենք, որ մերոնք են դիվերսիա իրականացրել: Պետք է պատասխանենք, և չեմ կարծում, որ լարվածությունն ավելի մեծացնելու առիթ կտա դա: Ինչպես գնացին մեր տղերքի աճյունները բերեցին: Մենք էլ նրանց ուղեղները պիտի դնենք այն, որ շուտով Շահումյանն ենք վերցնելու, թող լարված վիճակում մնան: Ոչ, մենք խեղճ չենք, որպես գաղտնի բանակ ողջ աշխարհին սկսեցինք վախեցնել, հաշվի նստեցին հայերի հետ»:

Պարոն Սիսլյանի կարծիքով` լարվածությունն այնքան կպահպանվի, «քանի դեռ Արցախը չի ճանաչվել, Արևմտյան Հայաստանը գրավված չէ, թուրքը մնում է թշնամի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031